Երևանում այսօր երեկոյան ժամերին, հոկտեմբերի 10-ին, 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։
Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ, 10-ին՝ 12-14 մ/վ արագությամբ։
Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 10-ի գիշերը, 11-ին առանձին շրջաններում, 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։
Հոկտեմբերի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 5-10 մ/վ, հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ /վ, հոկտեմբերի 10-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։