Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում գործող «Նաիրի-16» ՓԲԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ընկերությունը գործունեություն է իրականացնում առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Տեսչական մարմնի կողմից կասեցվել է ընկերությանը պատկանող բետոնի արտադրամասի բետոնահանգույցի և կից գործող չորանոցի հետագա շահագործումը։