Չինաստանը կոչ է արել Իսրայելին և Պաղեստինին դադարեցնել կրակը, հաղորդում է Interfax-ը:
Պեկինը նաև անհանգստություն է հայտնել Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածության սրման առնչությամբ և պատրաստակամություն հայտնել համագործակցել միջազգային հանրության հետ՝ խաղաղության շուտափույթ հաստատման համար:
Հիշեցնենք՝ ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին Իսրայելի ուղղությամբ մի քանի հազար հրթիռ էր արձակել և հայտարարել «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողությունը սկսելու մասին:
Այս ամենի ֆոնին Իսրայելում արտակարգ դրություն էր հայտարարվել: