Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է «Երկաթե թրեր» գործողության առաջին փուլի ավարտի մասին՝ ի պատասխան Գազայի հատվածից հարձակման և հակառակորդի ուժերի մեծ մասի ոչնչացման:
«Առաջին փուլն ավարտվում է այս ժամերին մեր տարածք ներթափանցած հակառակորդի ուժերի ճնշող մեծամասնության ոչնչացմամբ»,- գրել է Նեթանյահուն X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում:
Նա նաև հայտարարել է հարձակման մասին, որը շարունակվելու է «առանց դադարի», մինչև իսրայելական ուժերը հասնեն իրենց առջև դրված նպատակներին:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: