Գազայի հատվածին Իսրայելի ԶՈՒ հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը ավելացել է՝ հասնելով մինչև 413-ի, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը:
«Առողջապահության նախարարության ինֆորմացիոն կենտրոնը գրանցել է 413 մարդու մահ, որոնց թվում՝ 78 երեխա և 41 կին»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Հաղորդվում է՝ վիրավորվել է 2,3 հազար մարդ, այդ թվում՝ 213 երեխա և 140 կին:
Ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր 370 զոհի մասին: