ՀՀ արտաքին գործերի նախարարությունը X-ի իր միկրոբլոգում (նախկին Twitter) իր խորին ցավակցությունն է հայտնել Աֆղանստանի ժողովրդին երկրի արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
«Մենք հույս ունենք, որ տուժածների ընտանիքներն ու հարազատներն ուժ կունենան հաղթահարելու բնական աղետի պատճառած ողբերգությունը»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ին Աֆղանստանի արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է ավելի քան 2,4 հազարի: