Հոկտեմբերի 7-ին Աֆղանստանի արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է ավելի քան 2,4 հազարի: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տվյալներ է տրամադրել TOLO News հեռուստաալիքը՝ հղում անելով աֆղանական կառավարության պաշտոնյա Մոհամմադ Ջանան Սաիքին։
Ըստ պաշտոնյայի՝ երկրաշարժի զոհերի թիվը հասել է ավելի քան 2,4 հազարի, առնվազն 2 հազար մարդ վիրավորվել է։