Իլհամ Ալիևի գլխավորած պատվիրակությանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում դիմավորել են Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարիձեն և Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևը։ Այդ մասին հայտնում է Aliq.ge վրացական կայքը։
Այցի շրջանակներում նախատեսված է Իրակլի Ղարիբաշվիլիի և Իլհամ Ալիևի դեմ առ դեմ հանդիպումը, որից հետո Վրաստանի վարչապետը և ԱՀ նախագահը հանդես կգան ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարություններով։