Հոկտեմբերի 6-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում 26 պետության մարզիկների մասնակցությամբ մեկնարկել է 2023 թ. Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը։
Հայ մարզիկներից մրցապայքարի մեջ են մտել հինգը։ Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Պատանիների 53 կգ քաշային Ալիկ Մեքինյանը, ցավոք, պարտվել է առաջին գոտեմարտում և դուրս մնացել հետագա պայքարից։ Պարտություն են կրել նաև երիտասարդների 58 և 79 կգ քաշային կարգերում, համապատասխանաբար, Մարտին Մանուկյանը և Մհեր Խաչատրյանը։
Հաջող ելույթներ է ունեցել պատանիների 98 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, որը վիճակահանության արդյունքում բաց է թողել առաջին գոտեմարտը, ապա հաղթելով նիդերլանադացի և ղազախ մրցակիցներին՝ հասել եզրափակիչ։ Լարված գոտեմարտում Արսենը 3։1 հաշվով պարտվել է FIAS-1 թիմը ներկայացնող ռուսաստանցի Վալերի Գերասիմենկոյին և բավարարվել արծաթե մեդալով։
Գերազանց է հանդես եկել և ոսկե մեդալ նվաճել պատանիների 71 կգ քաշային Մհեր Օհանյանը։
8։0 հաշվով հաղթանակ ֆրանսիացու, 4։1՝ ռուսաստանցու, 8։0 ղազախի և եզրափակչում 3։1՝ ադրբեջանցու նկատմամբ։
Այսօր պայքարի դուրս կգան մեր մարզիկներից ևս վեցը։