Իսրայելապաղեստինյան հակամարտության սրման կապակցությամբ ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում հետևյալ գրառումն է արված.
«Ցնցված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև բռնություններից և խաղաղ բնակչության թիրախավորումից։ Ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում` վիրավորներին։ Միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին»։