ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանի հետ մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 69-րդ տարեկան նստաշրջանին:
«Գործընկերներիս՝ Անդրանիկ Քոչարյանի և Վահագն Ալեքսանյանի հետ մասնակցում ենք ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի 69-րդ տարեկան նստաշրջանին»,- գրել է Ջուլհակյանը: