ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ դատապարտել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը, նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից պահանջել պատասխանատվության ենթարկել Բաքվին։ Կոնգրեսականները Գրանադայի հանդիպմանը մասնակցելուց Ալիևի հրաժարվելը համարել են ևս մեկ ազդանշան, որ նա էթնիկ զտումների արշավը չի դադարեցնի: Ուստի ամերիկյան օրենսդիրներն ընդգծել են, որ Միացյալ Նահանգները պետք է կասեցնի Բաքվին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, անվտանգային հզոր աջակցություն ցուցաբերի Երևանին:
Մանրամասները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: