Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իսրայելին և Պաղեստինին զսպվածության և տարածաշրջանում լարվածության նվազեցման կոչ է արել:
Անկարայում իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում Էրդողանը Թուրքիայի համար առաջնային արտաքին քաղաքական խնդիրներից է համարել տարածաշրջանում հակամարտությունների դադարեցումը:
«Մեր առաջնահերթությունը տարածաշրջանում արյունահեղության դադարեցումն է՝ Կենտրոնական Ասիայից մինչև Կովկաս, Բալկաններից մինչև Սև ծով»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: