Քիմիկների զորամասի գործով ցուցմունք է տվել տուժողներից Գեղամ Էլիբեկյանը: Գործով մեղադրյալ է պաշտոնաթող գեներալ Անդրանիկ Մակարյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Զինված Ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետը: Մակարյանին առաջադրված հոդվածով՝՝ ծառայության նկատմամբ նրա անփույթ վերաբերմունքի հետևանքով խմբի 40 զինծառայողից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ զոհվել, իսկ 23 զինծառայող և վարորդը անհետ կորած են համարվում:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: