ԿԽՄԿ թիմերը որոնողական աշխատանքներ են տանում ԼՂ-ում` հայտնաբերելու մարդկանց, ովքեր դեռ շարունակում են մնալ իրենց տներում` այն բանից հետո, երբ մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ լքեցին տարածաշրջանը: Այս մասին ասված է ԿԽՄԿ X-ի միկրոբլոգում:
ԿԽՄԿ թիմերն օգտագործել են մեգաֆոններ` անկողնուն գամված կամ ինչ-որ այլ կերպ իրենց տներում մնացած մարդկանց հայտնելու համար, որ հումանիտար աջակցությունը հասանելի է բոլոր նրանց, որ սննդի, ջրի, դեղորայքի կամ տեղափոխության կարիք ունեն:
«Մեր անձնակազմը ԼՂ-ում շարունակում է դեռևս չտեղափոխված մարդկանց որոնումը, որոնց թվում են տարեցները, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձինք»,- հայտնում են ԿԽՄԿ-ից։