Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից:
Զրուցակիցներն ընդգծել են, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան ունեն ընդհանուր նպատակ` պայքար ահաբեկչական սպառնալիքների դեմ:
«Անկախ հանգամանքից` որտեղ են այդ սպառնալիքները` Սիրիայում, Իրաքում, թե մեկ այլ վայրում, դրանք խաթարում են ԱՄՆ-ի, Թուրքիայի և մեր դաշնակիցների անվտանգությունը»,- ասել է պետքարտուղարը:
Բլինքենը և Ֆիդանն ընդգծել են հարաբերությունների համակարգման և հակասությունները վերացնելու անհրաժեշտությունը: