Այս պահի դրությամբ Հայաստանի տարբեր ԲԿ-ներում բուժում է ստանում 300 անձ, նրանցից 112-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: Վերակենդանացման բաժանմունքում շարունակում է մնալ 5 երեխա: Այդ մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նա հայտնեց, որ առողջապահության նախարարության թեժ գծով ստացվել է 910 զանգ, ներկայացվել են խորհրդատվություններ, ուղղորդումներ, ինչի արդյունքում առողջության կենտրոններում արդեն իսկ հասցեագրվել է ավելի քան 13 900 անձ. գրեթե 14 տոկոսն արդեն իսկ կցված են ամբուլատորիաներին կամ պոլիկլինիկաներին: «Այս գործընթացն ինտենսիվորեն շարունակվում է»,- ասաց Նազելի Բաղդասարյանը: