Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հեռախոսազրույցը. քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը, երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
Հեռախոսազրույց են ունեցել նաև Պուտինն ու Ալիևը:
ԿՄԽԿ անձնակազմը ԼՂ-ում շարունակում է դեռևս չտեղափոխված մարդկանց որոնումը:
ԼՂ-ից բռնի տեղահանված 302 անձ շարունակում է բուժումը ՀՀ բուժհաստատություններում. 113-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր:
Իսրայելն ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակումների՝ հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Կողմերն ունեն 200-ից ավելի զոհ, 2000-ից ավելի վիրավոր:
Իսրայելը պատերազմի մեջ է և կհաղթի այն. Նեթանյահու:
Պաղեստինի ժողովուրդը լիարժեք իրավունք ունի ինքնապաշտպանվելու Իսրայելի հարձակումներից. Մահմուդ Աբաս:
Պենտագոնն Իսրայելին կապահովի այն ամենով, ինչի կարիքը վերջինս ունի. Օսթին:
Թուրքիայի առաջնահերթությունը տարածաշրջանում արյունահեղության դադարեցումն է. Էրդողան:
Ռուսաստանը սկսում է գազ մատակարարել Ղազախստան և Ուզբեկստան: