Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի հյուսիսում օդային հարվածներ են հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության և նրա սիրիական թևի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» օբյեկտներին՝ հայտնել են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է, որ գործողությունը, որին ներգրավված է եղել 30 մարտական ինքնաթիռ, սկսվել է հինգշաբթի երեկոյան: Հարվածներ են հասցվել ՔԱԿ-ի զինյալների բազաներին, նրանց պատկանող նավթահորերին և վառելիքաքսուքային նյութերի պահեստներին՝ Թել-Ռիֆաաթ, Ջիզիր և Դերիք շրջաններում: Ըստ տեղեկությունների՝ գործողության ընթացքում ոչնչացվել է ՔԱԿ-ի 15 օբյեկտ և զգալի թվով զինյալներ:
Սիրիայում և Իրաքում Թուրքիայի օդային գործողությունները պատասխան են հոկտեմբերի 1-ին Անկարայում ներքին գործերի նախարարության կենտրոնակայանի մոտ ՔԱԿ-ի իրականացրած ահաբեկչության փորձին: Թուրքական իշխանությունները հայտարարում են, որ գործում են ինքնապաշտպանության իրավունքներից ելնելով, որը բխում է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածից:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: