Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ ներկա է եղել «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի կազմակերպած «Լավաշի կախարդանքը» խորագիրը կրող հացի փառատոնին, որն անցկացվել է Ախուրյանի Արևիկ բնակավայրում։ Այդ մասին ասված է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջում:
«Մարզպետը ողջունել է կազմակերպիչներին՝ կարևորելով նմանատիպ ձեռնարկների իրականացումը և նշել, որ լավաշի հանրահռչակումը անհրաժեշտություն է հատկապես այսօր։ Մուշեղ Մուրադյանը շրջել է տաղավարներում, զրուցել մասնակիցների հետ, ծանոթացել ներկայացված տեսականուն։
Հայկական լավաշը համարվում է ոչ նյութական մշակութային ժառանգություն և 2014 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ներկայացուցչական ցանկում»,- նշված է գրառման մեջ: