Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ուրբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման ժամկետը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվել է տարածաշրջանում 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հրադադարի մասին հայտարարության հիման վրա։ ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամկետը սահմանվել է համաձայնագրի ստորագրման պահից հինգ տարի ժամկետով, ավտոմատ երկարաձգմամբ՝ հաջորդ հինգ տարվա ժամկետով, եթե համաձայնագրի կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: