ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հաշմանդամություն ունեցող այն անձինք և նրանց ընտանիքի անդամները, ովքեր Հայաստանում աջակցություն ստանալու հետ կապված ունեն տեղեկատվության, խորհրդատվության կարիք կամ դժվարություններ, կարող են կապ հաստատել իր հետ՝ գրելով իր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարելով 011 513351 հեռախոսահամարին։