Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն այցերի շրջանակներում ընդունել է ԼՂ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այցը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին: Հաղորդվում է, որ օմբուդսմենն անհատապես լսել է Դավիթ Բաբայանին, ուսումնասիրվել են նրա պահման և բուժման պայմանները։ Ըստ աղբյուրների՝ Բաբայանին ապահովել են փաստաբանով։