Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ, ըստ արբանյակային լուսանկարների, Ուկրաինայի զինված ուժերի հարվածներից հետո ռուսական զորքերը որոշ ռազմական նավեր են տեղափոխել Սևաստոպոլից Նովոռոսիյսկ, գրում է Euronews-ը։
Բրիտանիայի նախարարության տվյալներով՝ ռուսական զորքերը Սևաստոպոլից Նովոռոսիյսկ են տեղափոխել առնվազն 10 նավ, այդ թվում՝ երեք դիզելային սուզանավ, հինգ դեսանտային նավ և մի քանի փոքր հրթիռային նավ։
Ուկրաինացի պաշտոնյաները պնդում են, որ պատերազմի մեկնարկից ի վեր ծովային ճակատային գիծը Ուկրաինայի ափերից հետ է մղվել առնվազն 185 կմ-ով:
Ուկրաինայի հարավային ռազմական հրամանատարության մամուլի կենտրոնի ղեկավար Նատալյա Գումենյուկը հայտնել է, որ Սևծովյան նավատորմի ռուսական նավերն ու նավակներն այժմ Ուկրաինայի տարածքային ջրերում չեն։