Ադրբեջանը «ռազմավարական նշանակություն ունի» ԵՄ էներգետիկ անկախությունը պահպանելու համար, ուրբաթ ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Իսպանիայի Գրանադա քաղաքում ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:
Նա ընդգծել է. «Ադրբեջանն առանցքային երկիր է, առանց Ադրբեջանի մենք չենք կարող ունենալ էներգետիկ անկախություն» և հավելել, որ առանց Ադրբեջանի գազի մատակարարման ԵՄ-ն չի կարողանա կրճատել իր կախվածությունը ռուսական արդյունահանվող վառելիքից։