Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակության այցի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի: Այդ մասին 1lurer.am-ին ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ տեղեկացնելով, որ նման հանդիպում ՊՆ-ում նախատեսված չէ։
«ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ, ինչի մասին քիչ առաջ մամուլը գրեց, որևէ տեղեկություն չունի, և նման հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ»,- ասաց Արամ Թորոսյանը:
Ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությունը հայտնել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ուրբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման ժամկետը։