«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը, ՀՀ Կառավարության հումանիտար կենտրոնի հետ համատեղ, տեղահանված անձանց սննդով և հիգիենիկ պարագաներով աջակցելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությանն են փոխանցել 62 600 000 դրամ։ Այդ մասին տեղեկացնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից:
«Նշված գումարի սահմաններում նախատեսվում է 6000 անձի՝ 1500 ընտանիքի, տրամադրել սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ։
Հոկտեմբերի 6-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի հետ համագործակցությամբ, սննդի և հիգիենիկ պարագաների 422 փաթեթ է տրամադրել համայնքում տեղավորված մեր հայրենակիցներին»։