Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլ Մորկունայտե Միկուլենիենի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 6-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ պատվիրակության անդամները ծաղկեպսակ և ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին: Լիտվայի Սեյմասի փոխնախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` նշելով, որ պետք է անել ամեն ինչ` կանգնեցնելու համար դաժանություններն ու պատերազմն աշխարհում: