Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում բուժում է անցնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 309 անձ: Նրանցից 116-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների առողջական իրավիճակը:
Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է գտնվել 5 երեխա, 3 երեխա՝ առողջական վիճակի բարելավմամբ պայմանավորված, տեղափոխվել է ստացիոնար բուժման, նախօրեին 1 նորածին դուրս է գրվել: