Սյունիքի մարզում 5257 բռնի տեղահանված անձ կա, ավելի քան 4000-ը ոչ հյուրանոցային ու հյուրատնային պայմաններում է, հիմնականում վարձակալությամբ տրված բնակարաններում և սեփական տներում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
«Այս պահի դրությամբ 4100 մարդու համար սննդի և հիգիենայի պարագաների առաջնային փաթեթները կա՛մ արդեն բաժանված են, կա՛մ ընթացքի մեջ են որոշ համայնքներում: Մնացած հրատապ բոլոր խնդիրները գույքագրվում են, կան համայնքներ, որոնցում արդեն վերջացրել ենք»,- ասաց նա:
Մարզպետը տեղեկացրեց, որ այս պահին ձմռանը պատրաստվելու հետ կապված տարաբնույթ խնդիրներ են լուծվում:
«Այս պահին տարբեր շինարարական ըներություններն արդեն իսկ շրջում են բնակավայրերում՝ համայնքների կողմից ստեղծված, և գույքագրվում են բոլոր խնդիրները, որոնք հնարավոր է, որ առաջանան ձմռան ընթացքում»,- ասաց նա: