Ռուսաստանը խստացրել է Հայաստանից ներկրվող կոնյակի նկատմամբ վերահսկողությունը, ինչի պատճառով Վերին Լարսում բեռնատարները հարկադրված երկար սպասում են փորձաքննության արդյունքին: Մասնագետները նշում են, որ հարցն ունի օբյեկտիվ կողմ՝ մեր երկրում կոնյակ արտադրող բարեխիղճ ընկերությունների կողքին կան և այնպիսիք, որ ներկրվող էժան հումքից են կոնյակ արտադրում ու արտահանում: Հարցը, սակայն, սուբյեկտիվ կողմ էլ ունի՝ ինչո՞ւ հատկապես այս պահին Մոսկվան սկսեց կասկածել հայկական կոնյակի որակին:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: