Կառավարության որոշմամբ, կհստակեցվեն կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ՀՀ օրենսդրական կարգավորումները, միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացը արագացնելու և ավարտին հասցնելու նպատակով կլրացվեն առկա օրենսդրական բացերը, կապահովվեն հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտի մատչելիությունը։
Որոշմամբ վերանայվում են հետևյալ կարգավորումները՝ 1․ կանոնավոր երթուղիները սպասարկող օպերատորների ընտրության մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության հետ նրա կողմից հայտ-պարտավորությամբ նախատեսված տրանսպորտային միջոցները ժամանակացույցով սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառով սպասարկման պայմանագիր չկնքելու և այդ հիմքով երթուղային ցանցը կազմակերպող մարմնի կողմից մրցույթը անվավեր ճանաչվելու դեպքում հայտ-պարտավորագրով մրցույթին մասնակցության գումարի վերադարձի մասով, 2․ մրցութային կարգով նախատեսված կրկնակի կամ նոր մրցույթի չկայացած հայտարարվելու դեպքերում կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները սպասարկելու իրավունք հատկացնելու մրցույթ հայտարարելու վերաբերյալ, 3․ մրցույթին ներկայացվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված տրանսպորտային միջոցների քանակի սահմանման վերաբերյալ, 4․ մրցութային կարգով սահմանված ձևերով պահանջվող տեղեկատվության մասով, 5․ հայտ-պարտավորությամբ մրցույթին ներկայացող կազմակերպությունների կողմից երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրած հաշվեհամարին փոխանցված երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 1.5 տոկոսին համարժեք գումարը 2,5 տոկոսի չափով սահմանելու մասով։