Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդական Զեքի Աքթուրքն ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին:
«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ իրենց իրավացի գործում կանգնած ենք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին՝ «երկու պետություն, մեկ ազգ» ընկալմամբ, և աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ հանուն Կովկասի տարածաշրջանի կայունության»,- նշել է Աքթուրքը։