Հայաստանի վարչապետը իսպանական Գրանադա քաղաքում է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին մասնակցելու համար:
Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է նաև «Բազմակողմանիություն, ներառյալ անվտանգային և աշխարհաքաղաքական խնդիրներ» թեմայով կլոր սեղան քննարկմանը:
Գագաթնաժողովի շրջանակում վարչապետը կարճատև զրույցներ է ունեցել միջազգային գործընկերների հետ:
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ վարչապետը զրուցել է տարբեր երկրների և կառույցների ղեկավարների հետ: