Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության ամենօրյա ամփոփագրում:
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը։
Ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում կողմերի շփման նախկին գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը»,- նշված է ամփոփագրում։