Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները սկսել են դիտարկել Ռուսաստանի սառեցված ակտիվները Կիևին փոխանցելու հնարավոր իրավական տարբերակները՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նա հիշեցրել է, որ Արևմուտքի երկրները սառեցրել են 300 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ:
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինայի վերականգնման համար, և սառեցված ակտիվների օգտագործումը կարող է լինել դա անելու իրական և քննարկվող միջոցներից մեկը: