Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի ինը հոդվածով:
Նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել «ագրեսիվ պատերազմ սանձազերծելու», «ահաբեկչության», «վարձկանների հավաքագրման և ֆինանսավորման» և այլ հոդվածներով: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Հարությունյանի և Լեռնային Ղարաբաղի ևս երկու նախկին ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի ձերբակալության մասին: Նշվում է, որ նրանց տեղափոխել են Բաքու: