Ադրբեջանը պատրաստ է մոտ ապագայում Բրյուսելում եռակողմ հանդիպումների՝ Եվրամիություն-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, թե ադրբեջանական կողմն աջակցում է խաղաղության պայմանագրի շուրջ ուղիղ երկխոսությանը:
«Ցավում ենք, որ խաղաղ բնակչության մեծ մասը որոշեց հեռանալ»,- նշել է Հաջիևը։ Նրա խոսքով՝ հակամարտությունն ավարտվել է, և Ադրբեջանը խաղաղություն է ուզում: