Եվրոպական քաղաքական համայնքի՝ թվով երրորդ գագաթնաժողովը կանցկացվի իսպանական Գրանադա քաղաքում. մինչև տարեվերջ Իսպանիան նախագահում է ԵՄ խորհրդում:
«ԵՄ 27 երկիր, 20 գործընկեր և թեկնածու երկրների ղեկավարները, այդ թվում՝ Ուկրաինան, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Բալկանյան երկրները և Կոսովոն, կհավաքվեն՝ քննարկելու, թե ինչպես կարելի է Եվրոպան ավելի ճկուն դարձնել, բարգավաճ և ռազմավարական»,- լրագրողներին ասել են ԵՄ խորհրդից։
Վերջին 19 ամիսների ընթացքում առաջին անգամ է, որ եվրագագաթնաժողովի գլխավոր քննարկման թեման Ուկրաինան չի լինելու. բացի ընդլայնման խնդիրներից` այստեղ կկենտրոնանան ԵՄ նոր միգրացիոն ճգնաժամի և ԼՂ հարցի վրա: