Հնդկաստանը հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և հանդես է գալիս տարածաշրջանում իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու օգտին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամ Բագչին։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացմանը, ապա մենք դիտարկում ենք իրավիճակը և կողմերին երկխոսության ու դիվանագիտության միջոցով տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության կոչ ենք անում, ինչը կապահովի բոլոր քաղաքացիական անձանց անվտանգությունը»,- ասել է Բագչին: