Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ինչպես նաև խորհրդարանի ղեկավար Դավիթ Իշխանյանը Ադրբեջանում կալանավորվել են չորս ամսով:
Նրանք ավելի վաղ ձերբակալվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և տեղափոխվել Բաքու: Նրանց շինծու մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված կազմավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու հոդվածներով։