Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքները՝ Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 25 մլն եվրո օգնություն կհատկացնի՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Գրանադայում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին ժամանելով:
«Մենք 5,2 մլն եվրո ենք հատկացրել։ Ես այսօր ՀՀ վարչապետին կտեղեկացնեմ, որ մենք ուրախ ենք կրկնապատկել այդ գումարը մինչև 10,2 մլն եվրո: Բացի այդ մենք ևս 15 մլն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրենք Հայաստանին»,- ասել է պաշտոնյան։
Ֆոն դեր Լայենը նշել է, որ Գրանադայում հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ և կքննարկի Հայաստանին աջակցելու հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում: