«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00-ն (միայն գիշերային ժամերին) դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը։
Պատճառվող անհարմարության համար հիմնադրամը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։