ԼՂ-ից բռնի տեղահանված 6592 աշակերտ արդեն հաճախում է տարբեր դպրոցներ, դպրոցահասակ երեխաների ընդհանուր թիվը ավելի քան 21 հազար է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նա նաև ներկայացրեց աշակերտների բաշխվածությունը՝ ըստ մարզերի:
Ըստ այդմ՝ Սյունիքում դպրոց է հաճախում 237 աշակերտ, Վայոց ձորում՝ 117, Գեղարքունիքում՝ 303, Արարատում՝ 1112, Կոտայքում՝ 1118, Արագածոտնում՝ 329, Արմավիրում՝ 516, Շիրակում՝ 237, Լոռիում՝ 352, Տավուշում՝ 170, Երևանում՝ 2201։