ԼՂ-ից նոր ժամանածներ չունենք: Բռնի տեղահանվածների թիվը շարունակում է մնալ նույնը: Վերջին տվյալների համաձայն՝ Հակարիի կամուրջը հատել է 100 632 անձ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը նաև տեղեկացրեց, որ հաշվառման գործընթացում որոշակի հստակեցում կա, և որ գործընթացին զուգահեռ կատարվում է նաև նույնականացում:
«Շատ դեպքերում այն անձինք, որոնք մուտք են գործել Հայաստան, հաշվառման 1 գործընթաց անցել են Գորիսում, երկրորդը՝ իրենց կեցության վայրում:
Ունենք այնպիսի դեպքեր, երբ կեցության առաջնային վայր մեկնել են, հաշվառում են անցել, այնուհետև տեղափոխվել են այլ մարզ և կրկին հաշվառում են անցել: Սա որոշակիորեն կրկնակի տվյալներ է ստեղծել բազայում»,- ասաց նա և տեղեկացրեց, որ այս պահին հաշվառված և նույնականացված է շուրջ 98 հազար անձ: