Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Շոլցը հայտարարել է ռազմական ուժի կիրառման անթույլատրելիության մասին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԳԴՀ նախարարների կաբինետի ներկայացուցիչ Կրիստիանե Հոֆմանը:
«Կանցլեր Շոլցն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, և իրավիճակի` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորմանը»,- ասել է նա:
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը, Հոֆմանի խոսքով, վայելում են դաշնային կառավարության լիարժեք աջակցությունը: «Կանցլերն ընդգծել է ԼՂ-ում իրավիճակի և դրա զարգացման հարցում հնարավոր առավելագույն թափանցիկության կարևորությունը»,- ասել է Հոֆմանը: Ըստ նրա՝ Շոլցը հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության այցը ԼՂ դրական քայլ է, որը պետք է զարգացնել:
Մանրամասները՝ ռեպորտաժում: