ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նորիկ Էհտիբարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այդ մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Մասնավորապես՝
- սննդի կառույցի սարքավորումներն ու գործիքները չեն գտնվում նորոգ վիճակում, ենթարկված չեն պատշաճ մաքրման և ախտահանման.
- սննդի կառույցի պատերն ու առաստաղը չունեն հարթ մակերես, չի կանխարգելվում կեղտի կուտակումը:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: