Հոկտեմբերի 10-ին տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստը (Joint Committee)՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին։
Նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին և հումանիտար իրավիճակին, ինչպես նաև Ադրբեջանի միջազգային պարտավորություններին վերաբերող հարցեր։
Համատեղ կոմիտեի հանդիպումը նախաձեռնել է ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսը։ Նախարարների կոմիտեն հոկտեմբերի 4-ի որոշմամբ հավանություն է տվել հանդիպում անցկացնելու առաջարկին և օրակարգին։
Համատեղ կոմիտեի գործառույթն է քննարկել այն խնդիրները, որոնք ընդհանուր են նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի համար, և խթանել այս երկու մարմինների կողմից ընդունված առաջարկությունների գործնական իրականացման հնարավորությունները: