Բացահայտվել է Թուրքիայի մայրաքաղաքում` ՆԳՆ շենքի մոտ ահաբեկչություն կազմակերպած մահապարտի ինքնությունը: Այս մասին հայտնում են Թուրքիայի ՆԳՆ-ից: Մահապարտը Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամ է եղել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Թուրքիայի մայրաքաղաքում խորհրդարանի և ՆԳՆ շենքերի մոտ ահաբեկչություն էր տեղի ունեցել: Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր իրեն, ինչի հետևանքով երկու ոստիկան վնասված էր ստացել: Եվս մեկ ահաբեկիչ վնասազերծվել էր: