Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը կորոշվի Բաքվի հետ շփումների ժամանակ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետներն ու այլ հարցեր կորոշվեն գործընկերների հետ համատեղ, մենք խոսել ենք այս մասին: Եթե դուք ի նկատի ունեք Ղարաբաղի տարածքը, ապա կխոսենք ադրբեջանական կողմի հետ՝ հաշվի առնելով իրավիճակը տեղում»,- ասել է Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում: